Արթուր Կարապետյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության Հաճախորդների սպասարկման տնօրենն է։ Նա պատասխանատու է հաճախորդների սպասարկման տնօրինության տեսլականի, ռազմավարության, քաղաքականության, գործընթացի մշակման, հիմնական արդյունքների, նախագծերի և նախաձեռնությունների համար:
Նա վերահսկում է դեբիտորական պարտքերի հետ կապված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ապահովում 24/7 սպասարկում և աջակցություն բոլոր հաճախորդների բազաների համար և՛ B2C, և՛ B2B հատվածներում:
Արթուր Կարապետյանը մեծ փորձ ունի հեռահաղորդակցության բնագավառում։ «Յուքոմ» ընկերությանը միացել է 2014թ.-ից։ 2012-14թթ․-ին աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում (Beeline ապրանքանիշ)։
«Յուքոմ» ընկերության Հաճախորդների սպասարկման տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2022թ.-ից։ Մինչ այդ երկու տարի եղել է Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավարը։
Արթուր Կարապետյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Մասնակցել է որակավորման և վերապատրաստման տարբեր դասընթացների: