ԽաչատրյանԱնժելա
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Անժելա Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի F&B (Food and beverage) ոլորտով զբաղվող ընկերությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալն է:

    Նրա գործառույթները ներառում են «Գալաքսի» ընկերությունների խմբում F&B ոլորտով զբաղվող ընկերությունների ծառայությունների ստանդարտների բարձրացման, որակյալ ապրանքների մատուցման, նորարար լուծումների ներդրման, ինչպես նաև նոր ապրանքանիշեր հայաստանյան շուկա ներմուծման ընդգրկուն պարտականություններ:
    Անժելա Խաչատրյանը հանդիսանում է նաև Prepa բրենդի հիմնադիրը:

    Անժելան սովորել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Բիզնես և կառավարում» ֆակուլտետում։ Նա ստացել է Միջազգային հյուրընկալության բիզնեսի մագիստրոսի կոչում Շվեյցարիայի Գլիոն համալսարանում։ Անժելայի ակադեմիական ձեռքբերումներն ընդգծում են F&B և հյուրընկալության ոլորտներում նրա պատշաճ որակավորումն ու փորձը:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։