Անգելինա Մակարյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում գործող «Մեգաֆուդ» ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավարն է։ Նա ունի ավելի քան 14 տարվա փորձ մարքեթինգի, մասնավորապես՝ մարքեթինգային հետազոտությունների և ռազմավարության ոլորտներում։
Նախքան «Մեգաֆուդ»-ին միանալը, Անգելինան ղեկավարել է ապրանքային հոսքերի և մարքեթինգի բաժինները «Անդակո» ընկերությունում, ինչպես նաև Մարքեթինգի բաժինը՝ «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունում։ Նրա գործունեությունը ներառել է բազմաթիվ հետազոտական և մարքեթինգային ծրագրեր՝ FMCG-ի, ռիթեյլ մարքեթինգի, նորաձևության, մեդիայի և առողջապահության ոլորտներում։
Անգելինայի հիմնական մասնագիտական ուղղություններն են բիզնես տվյալների վերլուծությունը, մարքեթինգային հետազոտությունները և նեյրոմարքեթինգը։ Մասնագիտական կարիերային զուգահեռ, նա դասավանդում է Մարքեթինգի բիզնես դպրոցում՝ կարդալով դասախոսություններ Մարքեթինգային հետազոտությունների և Նեյրոմարքեթինգի վերաբերյալ։ Նա կրթություն է ստացել Սոցիոլոգիայի (ԵՊՀ) և Սոցիալական գիտությունների (ԳԱԱ) ուղղություններով, բացի այդ, մասնագիտական որակավորում է ձեռք բերել Բիզնես Վերլուծության (Դյուկի համալսարան) և Մարքեթինգային Հաղորդակցության ոլորտներում։