Գոռ Մաթևոսյանը TI’ME ընկերության E-commerce ղեկավարն է: Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ էլեկտրոնային առևտրի, մարքեթինգի և թվային արտադրանքի կառավարման ոլորտում։ Նա մշակում է արտադրանքի ռազմավարություններ, գործարկում նոր բիզնես մոդելներ և ապահովում կայուն աճ թվային էկոհամակարգերի և հարթակների շրջանակում։
Գոռն իր կարիերան սկսել է միջազգային գովազդային գործակալություններում՝ Publicis Media և McCann Worldgroup, որտեղ մշակել է մարքեթինգային և հաղորդակցական ռազմավարություններ համաշխարհային բրենդների համար, ինչպիսիք են L’Oréal, Coca-Cola, GSK, Mars, Essity, Lactalis և Huawei։
Հետագայում անցնելով տեխնոլոգիական եւ թվային պրոդուկտների կառավարման ոլորտ, նա ղեկավարել է թիմեր Yandex, Lamoda, Samokat.tech և Gold Apple ընկերություններում՝ ստեղծելով շուկայի նոր մոդելներ, բարելավելով հաճախորդի փորձը և մշակելով նոր թվային եւ e-commerce լուծումներ տարբեր թիրախային խմբերի համար։
Գոռը ստացել է մագիստրոսի կոչում Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի (HSE) ինտեգրված հաղորդակցության մասնագիտությամբ և ավարտել է «Սկոլկովո» կառավարման դպրոցի թվային արտադրանքի կառավարման ծրագիրը։
