Լիանա Մազմանյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Խրոնոգրաֆ» (Վրաստան) ընկերության փոխտնօրենն է:
Նա համակարգում է բրենդերի գործունեությունը, պատվերների կազմակերպման և առաքման լոգիստիկ գործընթացները։ Լիանան կարևոր դեր ունի միջազգային բիզնես գործընկերների հետ հաղորդակցության կազմակերպման և մաքսային ընթացակարգերի համակարգման գործում, ներառյալ՝ պետական կառույցների հետ համագործակցությունը։ Նա նաև ակտիվորեն մասնակցում է գործընկեր բրենդերի հետ համատեղ հատուկ նախագծերի մշակմանն ու իրականացմանը։
Մինչև Խրոնոգրաֆին միանալը՝ Լիանան աշխատել է Վրաստանում Ecolab ընկերության պաշտոնական ներկայացուցչությունում։ Նա նաև դասավանդել է անգլերեն՝ Ուկրաինայի Էկոլոգիական լիցեյում։
Լիանան ունի անգլերեն լեզվի և գրականության բակալավրի աստիճան, սովորել է Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանում և անցել է մասնագիտացված վերապատրաստում մաքսային ընթացակարգերի ոլորտում։ Տիրապետում է վրացերեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն և ուկրաիներեն լեզուներին:
Լիանայի աշխատանքային գործունեությունը ընդգրկում է նաև բազմաթիվ բարեգործական նախագծեր և կրթական նախաձեռնություններ: