ՄելիքյանԷդուարդ
Վաճառքի բաժնի ղեկավար, Մեգաֆուդ
  • Էդուարդ Մելիքյանը Մեգաֆուդ ընկերության վաճառքի բաժնի ղեկավարն է, նա պատասխանատու է ընկերության վաճառքի ռազմավարության մշակման և իրականացման, վաճառքների ծավալների աճի, նոր շուկաների որոնման և ընդլայնման համար:

    Էդուարդը «Գալաքսի» ընկերությունների խմբին է միացել 2010 թվականին, իր կարիերան սկսելով որպես շուկայի զարգացման պատասխանատու, հասնելով ներկայիս՝ վաճառքի բաժնի ղեկավարի պաշտոնին:

    Էդուարդ Մելիքյանը երկու տարի աշխատել է Մոնարխ Կապիտալ ընկերությունում որպես տնօրենի խորհրդական՝ վաճառքի և մարքեթինգի գծով: Նա ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կոմերցիայի և ապրանքագիտության ֆակուլտետի մագիստրոսի կոչում:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։