ՆալբանդյանԱննա
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ, ԽՐՈՆՈԳՐԱՖ (ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ )
  • Աննա Նալբանդյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Խրոնոգրաֆ» (Հայաստան, Վրաստան) գործադիր տնօրենի տեղակալն է: 

    Նա ղեկավարում է ընկերության Միջազգային հարաբերությունների բաժինը, որը պատասխանատու է երկու շուկաներում գործընկեր բրենդների հետ պատվերների և լոգիստիկայի համար: Մինչ այս պաշտոնում նշանակվելը Աննան կառավարել է «Էյֆել» ՍՊԸ-ն, աշխատել  «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Հայաստանում Լատվիայի  պատվավոր հյուպատոսի գրասենյակում:

    Աննան սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում և ստացել  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Մագիստրոսի կոչում՝ «Մարկեթինգ և կոմերցիա» և Տնտեսագիտության մագիստրոսի աստիճան՝  «Բիզնեսի կազմակերպում» (Մենեջմենթ) մասնագիտությամբ:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։