ՊետրոսյանՄարիաննա
Գլխավոր տնօրեն, Յուփեյ
  • Մարիաննա Պետրոսյանը Upay ընկերության գլխավոր տնօրենն է։ Նա փորձառու ֆինանսական մասնագետ է՝ ավելի քան երկու տասնամյակի աշխատանքային փորձով բանկային գործի, ֆինանսական կառավարման և միջազգային զարգացման ոլորտներում։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մասնավոր և պետական կառույցներում: Եղել է «Ամիո Բանկի» Ակտիվների և Պասիվների Կառավարման (ALCM/BSM) բաժնի ղեկավար, «ERA Technologies» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն (CFO), ինչպես նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և USAID-ի կողմից ֆինանսավորվող տնտեսական զարգացման ծրագրերի ազգային թիմի ղեկավար։

    Մարիաննան մասնագիտացած է ակտիվների և պասիվների կառավարման, ռիսկերի և լիկվիդայնության կառավարման, ռազմավարության պլանավորման և նախագծերի կառավարման  ոլորտներում։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է աշխատանք Հայաստանի Կենտրոնական Բանկում, Համաշխարհային Բանկի գանձապետարանում և UNIDO-ում։ 

    Մարիաննան Վաշինգտոնի Ամերիկյան Համալսարանի ֆինանսների մագիստրոսի աստիճան ունի, նաև Երևանի Պետական Համալսարանի տեսական մոդելավորման մագիստրոսի աստիճան:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։