Աննա Սարգսյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Խրոնոգրաֆ» բարձր դասի բազմաբրենդային խանութ-սրահի և վաճառքի թիմի ղեկավարն է։ Նա պատասխանատու է վաճառքի զարգացման, ռազմավարության, բրենդերի պատվերների և տրենդային տեսականին ապահովելու ինչպես նաև խանութ- սրահի առօրյա աշխատանքները կազմակերպելու համար: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2013թ․-ից, սակայն «Խրոնոգրաֆ»-ին միացել է 2009թ.-ից՝ որպես վաճառքի խորհդատու։
Մինչ «Խրոնոգրաֆ»-ին միանալը՝ աշխատել է ՀՀ Պաշտպանության Նախարարության Կադրերի և Ռազմական կրթության վարչությունում՝ որպես անգլերեն լեզվի կենտրոնի դասախոս: Զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով:
Աննան ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ ստանալով լեզվաբանի և հոգեբանի մագիստրոսի կոչում։ Ավարտել է Բուդապեշտի «Գործընկերություն Հանուն Խաղաղության» ռազմական ինստիտուտը՝ ստանալով անգլերենի դասավանդման ասպիրանտի կոչում: Ռազմական տերմինաբանության դասավանդման ասպիրանտ Է (Հունգարիա, Բուդապեշտ):Մյունխենում անգլերենի ուսուցման միջազգային բյուրոյի ընթացքում ստացել է Ուսուցիչների դասավանդման միջազգային լիցենզիա (IATEFL)։
Նրան շնորհվել են բազմաթիվ վկայագրեր և մրցանակներ տարբեր հայտնի բրենդներից (Breitling․ Authorized Specialist (Grenchen, Switzerland 2012), A. Lange & Söhne․ Ambassador (Glashutte, Germany 2014), ZenithՄ Exclusive Certificate ( Le Locle, Switzerland 2015), և այլն):