Կարեն Սարգսյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության ՏՏ տնօրենն է։
Նա պատասխանատու է կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարության և իրականացման համար՝ մշակելով և համապատասխանեցնելով այն ընկերության բիզնես նպատակների հետ: Կարեն Սարգասյանը պատասխանատու է նաև ՏՏ ենթակառուցվածքների, վճարումների և վճարման համակարգերի համար:
Կարեն Սարգսյանն իր մասնագիտական կարիերան սկսել է 2005 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստանում՝ զբաղեցնելով տարբեր առանցքային պաշտոններ ՏՏ ոլորտում, բիլինգի, եկամուտների ապահովման, VAS, պլանավորման և ծրագրային ապահովման մշակման, նախագծերի կառավարման ոլորտում:
Նա ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում: Նա նաև Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, ունի մագիստրոսի աստիճան տնտեսագիտություն և ֆինանսներ մասնագիտությամբ։