Լուսինե Վարդանյանը TI’ME ընկերության ՄՌԿ ղեկավարն է: Նա պատասխանատու է ՄՌ ռազմավարության մշակման և իրագործման համար ընկերությանը գործունեության բոլոր երկրներում։ Նա ղեկավարում է ՄՌ բաժնի հիմնական ոլորտները, ներառյալ՝ հավաքագրում, աշխատակիցների ներգրավվածություն ու գոհունակություն, աշխատանքային արդյունավետության կառավարման, ընկերության մշակույթի պահպանում և ՄՌ քաղաքականությունների շարունակական բարելավում։
Լուսինեն միացել է TI’ME ընկերությանը 2017 թվականին՝ որպես Ուսուցման և զարգացման համակարգող՝ պատասխանատու լինելով երեք երկրների համար։ Այնուհետև նա ստանձնել է հայաստանյան ընկերության ՄՌ ղեկավարի պաշտոնը։
Լուսինեն ավարտել է Ռուս-Հայկական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետը, ունի մագրստրոսի կոչում։ Մասնագիտական գործունեությանը զուգահեռ, Լուսինեն ակտիվորեն ներգրավված է տարբեր միջազգային ծրագրերում ու նախագծերում և 2000-ականներից սկսած մասնակցել է փախստականների, միջազգային խաղաղությանն ու համայնքային զարգացման ուղղությամբ իրականացված նախագծերին։
