Տոմաշ Վեսելին Երևանում Քորթյարդ Բայ Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրենն է:
Նա առանցքային դեր է խաղում հյուրերի գոհունակության բարձրացման հարցում՝ ապահովելով սպասարկման բարձր չափանիշ, անհապաղ արձագանքելով հյուրերի հարցումներին և անընդհատ ուղիներ որոնելով բարելավելու նրանց մատուցվող ծառայությունները Մարիոթում։ Այս դերը ներառում է վերահսկել համալիրի բոլոր բաժինները, ապահովել դրանց ներդաշնակ աշխատանքը ՝ հյուրերի համար հիշարժան հանգիստ կազմակերպելու համար:
Տոմաշի կարիերան սկսվել է 20 տարի առաջ: Նա եղել է Դուբայում գտնվող ճապոնական բարձրակարգ ռեստորաններից մեկի՝ ZUMA բարի մենեջերը: Նա աշխատել է Բուրջ Խալիֆայի Armani հյուրանոցում, The Palace Hotel-ում և The Address Hotel Downtown-ում` զարգացնելով բազմաթիվ բարձրակարգ ռեստորաններ, որոնք դարձել են սիրված վայրեր բնակիչների և զբոսաշրջիկների համար: Այնուհետև նա տեղափոխվել է Քաթար՝ դառնալով W by Marriott-ի օպերացիոն տնօրենը:
Թոմասը սովորել է Չեխիայի «Տուրիզմի և զբոսաշրջության» համալսարանում: