ՅԻՐԻԿՅԱՆՌԱԼՖ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ՅՈՒՔՈՄ
  • Ռալֆ Յիրիկյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։

    Նա ծնվել և մեծացել է Լիբանանի Բեյրութ  քաղաքում:  Սովորել է Բեյրութի  Ամերիկյան համալսարանում՝ ստանալով տնտեսագիտության, ինչպես նաև գործարար կառավարման բակալավրի կոչումներ: Ռալֆ Յիրիկյանը հսկայական փորձառություն ունի հեռահաղորդակցության ոլորտում,  որն  սկսվում է 1999թ․-ից:

    2002թ․-ին Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։  2004-2022թթ.-ին Ռալֆ Յիրիկյանը  եղել է «Վիվա-ՄՏՍ» («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենը՝  նպաստելով Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:

    Նա որպես հրավիրյալ դասախոս հանդես է եկել ակադեմիական, գործարար լսարանների առաջ, ինչպես նաև  միջազգային  տարբեր համաժողովներում:

    Ռալֆ Յիրիկյանը Երևանի ու Հայաստանի տարբեր քաղաքների պատվավոր քաղաքացի է:  Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ռալֆ Յիրիկյանն արժանացել է  բազմաթիվ շքանշաների, մեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում  ՀՀ Նախագահի կողմից՝ «Պատվո շքանշանի», «Մովսես Խորենացի» մեդալի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի, Արցախի Հանրապետության  նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի և «Անանիա Շիրակացի» մեդալի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից՝  «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի։

    Նրան նաև շնորհվել է աշխարհի մի շարք բարձրագույն ուսումնական և գիտական հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում:

    Ռալֆ Յիրիկյանն ամուսնացած է. ունի դուստր և որդի։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։