TI’ME և Chronograph խանութ-սրահները ներկայացրել են Հայաստանը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին

Baselworld-ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի աշխարհի ամենաառաջատար ցուցահանդեսն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այս տարի ևս այն միավորել էր ավելի քան 45 երկրներից ոլորտի լավագույն ապրանքանիշերը, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և ամենախոշոր գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ սրահների ներկայացուցիչների։

«Հայաստանի ներկայությունը չափազանց կարևոր է համաշխարհային այս իրադարձությանը, որովհետև հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու մեր հաջողության պատմությունը, TI’ME-ի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանը որպես ոլորտում մրցունակ երկիր, պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական ակտիվության և զարգացման վերաբերյալ»,- նշել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

Baselworld-ը բացառիկ և ամենահեղինակավոր հարթակն է աշխարհում ժամագործության և զարդերի ոլորտում, և այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 100,000-ը, իսկ մասնակից ընկերությունները եղել են 1800-ը:

«Chrongraph խանութ-սրահն արդեն 10 տարի է մասնակցում է ժամագործության և ոսկերչության ոլորտում տարվա կաևորագույն ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով իր հաճախորդներն առաջարկել սրահում ներկայացված բրենդերի տարվա ամենա յուրօրինակ և բացառիկ նմուշները: Սա նաև հիանալի հնարավորություն է բացահայտելու ոլորտի նորարարական և ամենաարդի տենդենցները, նոր ապրանքանիշեր և ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող անուններ հայկական շուկայում»,- ասել է Chrongraph ընկերության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը։

Baselworld ցուցահանդես

Նշենք, որ TI’ME ընկերությունը գործում են Հայաստանում, Վրաստանում և Բելոռուսում, իսկ Chronograph ընկերությունները ներկայացված է Հայաստանում և Վրաստանում։ Երկու խանութ սրահներն էլ հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և միավորում է ավելի քան 15 անուն բրենդեր ավելի քան 3000 աշխատակիցներով։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ