TI’ME-ը 6 տարեկան է. 6 փաստ հաջողության պատմության մասին

TI’ME ընկերությունն այսօր տոնում է իր 6-ամյակը։ Երևանում TI’ME-ի առաջին խանութների հայտնվելուց հետո շատերի մոտ տպավորություն էր, թե սա միջազգային բրենդի մուտքն է Հայաստան, այնինչ TI’ME-ը Հայաստանում ստեղծված բրենդ է, որը` սկսելով մեկ խանութից, տարիների ընթացքում ընդարձակվել է դեպի Վրաստան և Բելառուս։

Որպես հայկական բրենդի հաջողության պատմություն՝ ընկերության 6-ամյակի առթիվ 6 փաստ` TI’ME-ի մասին։

1. TI’ME-ը սկսել է աշխատանքը 4 հոգանոց աշխատակազմով։ Այժմ TI’ME-ը մոտ 300 աշխատակից ունի։

2. TI’ME-ը հապավում է, որը բացվում է որպես Territory Where I’M Excited. («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում եմ»):

3. TI’ME-ը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Խանութ-սրահների քանակը 3 երկրում հասնում է 29-ի: TI’ME-ի խանութ-սրահները տեղակայված են ամենահայտնի առևտրի կենտրոններում, ինչպես նաև քաղաքի կենտրոնական հատվածներում։

4. TI’ME-ի բրենդ-պորտֆոլիոն ներառում է ավելի քան 35 հայտնի ապրանքանիշ, իսկ խանութների տեսականին` 3000-ից ավելի ժամացույց և աքսեսուար: TI’ME խանութ-սրահների ցանցում պաշտոնապես ներկայացված են համաշխարհային ժամագործության և նորաձևության ռիթմը թելադրող այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Hamilton, Gucci, PANDORA, Fossil, Emporio Armani, Michael Kors, Diesel, Ti Sento, Brosway, Casio, Guess, Tommy Hilfiger, և այլն:

5. TI’ME-ում մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակին, ուստի յուրաքանչյուր նոր աշխատակից անցնում է 30-օրյա հատուկ դասընթաց ՝ սպասարկման և ժամագործության ոլորտներում:

6. TI’ME-ը ներառված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

TI’ME-ը 6 տարեկան է

Որպես հետգրություն` TI’ME-ը հայկական ընկերության հետաքրքիր օրինակ է, որը պարբերաբար սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում՝ օգնելու տարբեր կարիքավոր խմբերի՝ դրանցում ներգրավվելով նաև իր հաճախորդներին։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ