TI’ME ժամացույցների խանութ-սրահը գործարկում է բջջային նոր հավելված 

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME ժամացույցների խանութ-սրահը գործարկում է բջջային նոր հավելված բազում ֆունկցիաներով, հասանելի  IOS և Android համակարգերի համար:  

Հավելվածը  թույլ կտա մեկ հպումով իրականացնել օնլայն գնումներ, տեղեկանալ TI’ME-ի ծառայությունների, խանութների, ապրանքների մասին՝  ըստ նախասիրությունների ու ամենակարևորը՝ խնայելով ժամանակ։

Այն նաև հնարավորություն է տալիս  հաճախորդներին՝ ցանկության դեպքում առաջինը ծանուցվել  նոր ապրանքների, զեղչերի ու հատուկ առաջարկների մասին։

TI’ME-ի նոր հավելվածը, որն ունի ավելի հարմարավետ ինտերֆեյս, ապահովում է հեշտ և հարմար հասանելիություն բոնուսային հնարավորություններին:

Հիշեցնենք, որ 2012թ․-ից ի վեր TI’ME խանութ-սրահների ցանցը հայ սպառողին է ներկայացնում աշխարհի ժամագործական և ոսկերչական ոլորտի լավագույն նմուշները։ Հայաստանից բացի ընկերությունը գործունեություն է ծավալում  Վրաստանում ու Բելառուսում։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ