Ապրիլի 17-ին, «Գալաքսի» ընկերությունների խմբի և Չինաստանի դեսպանատան համագործակցության շրջանակներում, Տերյան 5 հասցեում գտնվող PAUL-ը հյուրընկալել էր Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներին: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու տիրամիսուի պատրաստման գաղտնիքները՝ PAUL-ի փորձառու խոհարարների մաստեր-կլասի օգնությամբ, իսկ ավարտին հնարավորություն ունեցան միասին փորձելու պատրաստված տիրամիսուներն ու կիսվել տպավորություններով:
«Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է կարևորել այս տեսակ համագործակցությունները՝ կամրջելով տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց ու կիսվելու հետաքրքրիր փորձառությամբ: