Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. «Երևան Մոլը» նշեց իր 5-րդ տարեդարձը

Փետրվարի 21-ին «Երևան Մոլը» տոնական մթնոլորտում՝ համեղ հյուրասիրությամբ, համերգային ծրագրով ու արդեն ավանդույթ դարձած նվեր քարտերի խաղարկությամբ տոնեց իր 5-րդ տարեդարձը:

Միշ Ամիրյանի համերգը՝ Միքայել Ոսկանյանի, Անուշիկ Ալավերդյանի և Աղվան Պապոյանի մասնակցությամբ, ապահովեց երեկոյի տոնական տրամադրությունը:

Համերգն ուղեկցվեց 5 հատ 500 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտերի խաղարկությամբ, որին մասնակցում էին փետրվարի 10–ից փետրվարի 20-ը ներառյալ «Երևան Մոլի» խանութներից գնումներ կատարած կամ այլ ծառայություններից օգտված հաճախորդները: Հաջողակ հաճախորդների համար, այսպիսով, օրը կրկնակի տոնական դարձավ:

«Երևան Մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը Tert.am–ի հետ զրույցում նկատեց, որ տոնական միջոցառումներն այս տարի առավել խորհրդանշական բնույթ ունեն, և մոլի 5-ամյա տարեդարձն ավելի շատ կատարված աշխատանքի արդյունքում եղած ձեռքբերումներն ամփոփելու և սպասվող անելիքները նախանշելու առիթ է:

«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետ, որակյալ և հագեցած ժամանցը «Երևան Մոլում», որի մասին վկայում են այս 5 տարիների ընթացքում մեր բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև հաճախորդի գնահատականն ու ընտրությունը: 2018թ-ի մոլերի շուկայի հետազոտության արդյունքներով «Երևան Մոլի» մասնաբաժինը կազմում է 79%՝ դարձնելով մեզ շուկայի բացարձակ առաջատար»,- նշեց Շուշան Ավագիմյանը:

Այս կարճ ժամանակահատվածում առևտրաժամանցային կենտրոնը նպաստել է Հայաստանում շոփինգի մշակույթի ձևավորմանը և ներկայացրել ոլորտում եզակի համարվող ծառայություններ՝ փոխելով շոփինգի հանդեպ հասարակության ունեցած կարծրատիպային մոտեցումները: 

2014-ին բացվելով պարզապես որպես առևտրի կենտրոն՝ այսօր «Երևան Մոլը» վերածվել է բազմաֆունկցիոնալ ու հագեցած առևտրաժամանցային կենտրոնի, որտեղ կարելի է համադրել շոփինգն ու ընտանեկան, ընկերական և մանկական ժամանցը:

«Երևան Մոլը», հետևելով առևտրի և ժամանցի համալիրների միջազգային ստանդարտներին և այդ գործընթացում հիմնական շեշտադրումը կատարելով որակի վրա, նախորդ 5 տարվա ընթացքում շուկային ներկայացրեց Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ «Նավապետ Քիդի գանձերի կղզին» և ամենաբարձր որակի պատկեր ու ձայն ապահովող «ԿինոՊարկ» 4K կինոթատրոնը: Այդքան քննարկված և երկարատև բանակցությունների արդյունքում հայկական շուկա մուտք գործած ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցի՝ «Քարֆուրի»՝ մինչև վերջերս միակը համարվող սրահն առաջինը բացվեց հենց «Երևան Մոլում»: Այն իր հետ բերեց ամենօրյա կենցաղային գնումների լիովին նոր մշակույթ:

2018-ին Երևանի հոբելյանական 2800-ամյակի կապակցությամբ «Երևան Մոլը» ներկայացրեց «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է հին Երևանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական և դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը: «Երևան Գելըրիում» կարելի է ոչ միայն զբաղվել շոփինգով, այլ նաև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում:

«Այս տարի կան բազմաթիվ նորություններ, որ ներկայացնելու ենք և ավելի շատ կենտրոնանալու ենք մեր ծառայությունների վրա՝ որակյալ, էքսկլյուզիվ և հարմարավետ, որովհետև ի տարբերություն  մնացած մոլերի, որոնք առաջարկում են պարզապես առևտուր և ժամանց, մենք նաև առաջարկում ենք ծառայություններ, ինչպես օրինակ՝ առաքման ծառայությունը, անձնական ոճաբանի ծառայությունը, մեքենայի կայանման «Valet Parking» ծառայությունը՝ նախատեսված այն մարդկանց համար, ովքեր ուզում են խնայել իրենց ժամանակը և ավելի բարձրակարգ ծառայություններ ստանալ: Մի խոսքով, 2018-ին որդեգրած մեր ամբողջ ռազմավարությունը, որտեղ մենք հստակ նշում ու կարևորում ենք, որ մեր այցելուն պարզապես մեր գնորդը չէ, շարունակվելու է նաև 2019-ին»,- ասաց «Երևան Մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը:

«Երևան Մոլը» շարունակելու է համալրվել նոր բրենդերով, և շատ շուտով մոլի հաճախորդները կարող են գնումներ կատարել նաև իտալական Intimissi և Galzedonia բրենդերից: LC Waikiki բրենդը ևս շուտով կներկայացվի «Երևան Մոլում» ավելի ընդարձակ սրահով:

Նշենք, որ «Երևան Մոլում» ներկայացված են ավելի քան 150 բրենդային խանութներ՝ ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը, Հայաստանում միակ ZARA HOME և Mango Man բրենդերը:

Առևտրաժամանցային կենտրոնն ամեն օր հյուրընկալում է շուրջ 15 հազար այցելու Հայաստանից և Արցախից: Մայրաքաղաքի արտասահմանցի հյուրերի համար ևս «Երևան Մոլը» համարվում է ընկերական և ընտանեկան ժամանցի նախընտրելի վայրերից մեկը: Այս մասին են վկայում Trip Advisor միջազգային պորտալում ընկերության էջում գրված բազմաթիվ դրական մեկնաբանություններն ու պորտալի կողմից տրամադրված գերազանցության սերտիֆիկատը:

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ