«Երևան Մոլը» միացրեց ամանորյա լույսերը՝ ազդարարելով տոնական շրջանի սկիզբը

«Երևան Մոլ» առևտրի և ժամանցի համալիրը շարունակելով նախորդ տարի իր կողմից սկիզբ դրված ավանդույթը, օրեր առաջ միացրեց իր ամանորյա լույսերը և տվեց տոնական շրջանի մեկնարկը: «Որսա՛ ակնթարթը» կարգախոսը այն հիմնական հաղորդագրությունն է, որը մոլը ցանականում է տարածել իր հաճախորդների և քաղաքացիների շրջանում:

Տոնական միջոցառումը սկսվեց Ձմեռ պապի ողջույնով և հետհաշվարկով, որին անմիջապես հաջորդեց շքեղ հրավառությունը: Միջոցառման ողջ ընթացքում «Երևան Մոլի» գլխավոր մուտքի մոտ հավաքված մարդկանց բազմությունը ունկնդրում էր DJ-ի ամանորյա երաժշտական միքսերը և վայելում տաք գլինտվեյն և թեյ, որը մոլի կողմից հյուրասիրություն էր իր սիրելի հաճախորդներին:

«Երևան Մոլի» մարքեթինգային միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգը Մուրադյանը տեղեկացրեց, որ հաճախորդների համար անակնկալները այդքանով չեն սահմանափակվելու: Շաբաթ օրերին առևտրի կենտրոնում լինելու են տարբեր միջոցառումներ` տոնական համերգ, կրկեսային ներկայացում:

Հաջորդ անակնկալը «Որսա՛ ակնթարթը» (Catch the Moment) կարգախոսով սահմանափակ քանակությամբ թողարկված ամանորյա նվեր քարտերն են: Մոտ օրերս արդեն դրանք կլինեն վաճառքում ինչպես մոլի տեղեկատու բաժնում, այնպես էլ օնլայն՝ card.yerevanmall.am կայքում:

«Երևան Մոլը» միացրեց ամանորյա լույսերը՝ ազդարարելով տոնական շրջանի սկիզբը

Երևան Մոլը ժամանակակից առևտրաժամանցային համալիր է, որտեղ ներկայացված են ավելի քան 150 միջազգային և հայկական բրենդեր: Երևան Մոլում են գտնվում Հայաստանում միակ ZARA Home և Mango Man սրահները, ինչպես նաև ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին և և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:

Նշենք, որ Երևան Մոլը գործում է 2014թ.-ից և հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում։ Խմբի կազմում հանդես են գալիս նաև մոտ մեկ տասնյակից ավելի ընկերություններ ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում, իսկ ընկերությունների խմբում աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ