«Գալաքսի» ընկերությունների խումբն ազդարարեց «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցային նախագծի մեկնարկը

«Մարիոթ ինթերնեշնլի» և «Գալաքսի» ընկերությունների խմբի համագործակցության արդյուքում` 2020 թ. Երևանում՝ Տերյան 5 հասցեում վեր կխոյանա «Քորթյարդ բայ Մարիոթ» (Courtyard by Marriott) հյուրանոցն ու բնակարանային համալիրը: 2017թ. Ցյուրիխում ստորագրված և օրերս Երևանում վավերացված պայմանագրով, համալիրի կառավարումը պաշտոնապես կստանձնի «Մարիոթ ինթերնեշնլը»։

«Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և այսօր մեզ համար պատմական օր է։ Ես առաջին անգամ Հայաստան եկել եմ 1999թ.-ին և հուսով եմ, որ կգամ նաև 2020թ.-ին՝ Courtyard by Marriott-ի բացմանը»,- նշել է «Մարիոթ Ինթերնեշնլի» գլխավոր գործառնական ղեկավար Ռայներ Զահաուն։

Երևանում կառուցվող «Քորթյարդ բայց Մարիոթ» հյուրանոցը զբոսաշրջության ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիր է, որն առանձնանում է իր ճարտարապետական նախագծմամբ ու լուծումներով, միջազգային գործընկերների հեղինակությամբ, առաջարկած չափորոշիչներով, ինչպես նաև նախագծի իրականացման արդյունքում երկրի համար ստեղծվող հավելյալ արժեքի կարևորությամբ։

«Մեր առջև բարդ խնդիր էր դրված ու թիմով մեծ աշխատանք ենք կատարել։ Ներգրավել ենք 10-ից ավելի միջազգային գործընկերների՝ համախմբելով բոլորին մեկ նպատակի շուրջ. այն էր նոր ձևաչափ և որակ բերել հյուրանոցային և բնակարանային ոլորտ»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Նախագծի պաշտոնական մեկնարկին մասնակցելու էին ժամանակել 100-ից ավելի գործարարներ, կառավարիչներ և մասնագետներ զբոսաշրջության, հյուրանոցային, բանկային, ՏՏ, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներից։ Նրանց թվում նաև «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթյուարթ Ռաֆը, «Կոնտուրա» գերմանական դիզայներական ընկերության Գլխավոր տնօրեն Բարբարա Մայեր-Քոսֆելդը և նախագծին մասնակցած այլ հեղինակավոր մարդիկ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մենք, որպես զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքական մարմին, կարևորում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում և ուղիղ ներդրումները մեր ոլորտում։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս, բարձրացնել հյուրանոցային ոլոտում ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին։ Հուսով ենք, որ պետություն–մասնավոր հատված կայուն  համագործակցությունը հիմք կհանդիսանա Հայաստանում գործարար միջավայրի հետագա ամրապնդման, զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման, ոլորտի շարունակական զարգացման և տնտեսության աճի համար»,-իր խոսքում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Քորթյարդ բայ Մարիոթ» խոշոր գործընկերային ներդրումային նախագիծ է, որի իրականացման համար իր կարևորագույն աջակցությունն է ցուցաբերել Ամերիաբանկը, իրականացնելով նախագծի ֆինանսավորումը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ի՝ ներկայացված լինելով Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում։ Ընկերությունների խմբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը և ներկայումս խմբում աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը։

Պաշտոնական Հաղորդագրություններ
«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարի հաղթող դարձավ «Մեգաֆուդ»-ի թիմը
«Գալաքսի Չեմպիոնների լիգա» ֆուտզալի մրցաշարի լարված վերջնախաղից հետո  կրկնակի հաղթող դարձավ  «Մեգաֆուդի» թ ...
18 Հուլիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԱՆԿԱՍԿԱԾ ԹՎԱՅԻՆ Է ՈՒ ԿԱՆԱՉ
Երեխաներին հեռահաղորդակցությունը պիտի որ ձանձրալի լինի: Երկար-բարակ լարերի միացում, ռադիոալիք, հաղորդիչ: Բայ ...
17 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
UCOM-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադր ...
16 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ