Մեդիամաքսը եւ «Գալաքսի»-ն գործարկել են «Մոսկվա-80» նախագիծը

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործարկել են «Մոսկվա-80» հատուկ նախագիծը՝ նվիրված 1980 թվականի` Մոսկվայի Օլիմպիական խաղերի 40-ամյակին: moscow80.mediamax.am հարթակում գործարկված նախագիծն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատմելու է Մոսկվայի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների մասին:

«1980 թվականի Օլիմպիական խաղերը հատուկ տեղ ունեն շատերի հիշողություններում, եւ պատճառներից մեկը հայ մարզիկների ելույթներն են ու, հատկապես, Յուրի Վարդանյանի անհավատալի ռեկորդները: Մոսկվայի խաղերից անցել է 40 տարի եւ մենք որոշեցինք հաճելի հիշողություններ պարգեւել ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ ավելի երիտասարդներին պատմել, թե ինչպես էին կերտվում հաղթանակները: Շնորհակալ ենք «Գալաքսի»-ին, որի գլխավոր գործընկերության շնորհիվ կարողացանք նախագիծը ներկայացնել գեղեցիկ եւ նորարար ձեւով», – ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

1980 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաեւ բրոնզե մեդալ է նվաճել: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:

«Մոսկվայի օլիմպիական խաղերը մեր ծնողների սերունդի պատմության կարևոր մասն են։ Տուրիստական հյուրանոցներ, «Կոկակոլա», «Ադիդաս». ընդունված է ասել, որ ԽՍՀՄ երկաթե վարագույրը ընկավ աշխարհի այս ամենաքաղաքականացված օլիմպիդայի արդյունքում, ուստի անկախ Հայաստանի սովետական ժառանգության այս դրվագը ավելի քան կարևոր է իմանալ։ Հատկապես այսօր, երբ երիտասարդները ապրում են մեկ օրվա տրամադրությամբ ու «ՏիկՏոկ» հեռախոսային ծրագրով, հուսով ենք, որ «Մեդիամաքսի» այս նախագծը կօգնի մեր երիտասարդներին հաղորդակից լինել անցյալի պատմության այս հետաքրքիր դրվագներին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Կադացեք նախագծի մասին այստեղ։

Պաշտոնական Հաղորդագրություններ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Եվրոպական բիզնես ասոցացիան Հայաստանում հյուրընկալել են հավատարմագրված դեսպանների և բիզնես առաջնորդների ամենախոշոր միջոցառումը
Հայաստանում հավատարմագրված ավելի քան մեկ տասնյակ դիվանագետներ և գործարար համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ ...
31 Հունվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Արցախից բռնի տեղահանված շուրջ 5000 ընտանիք «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից ստացել է 100 տոննա օգնություն
«Միասնական և հոգատար». այս խոսքերը միավորել են «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցներին, որոնք ավելի ...
22 Հունվարի, 2024
ԱՎԵԼԻՆ