«Գալաքսի» ընկերությունների խումբը ղեկավար կազմով ամփոփել է 2025-ը

Դեկտեմբերի 20-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը Երևանի Կինոյի տանը համախմբել էր խմբի ղեկավար կազմին՝ անցկացնելու ամենամյա ղեկավարական գալա-երեկոն, որն այս տարի ներկայացվում էր «A Night at the Cinema» խորագրի ներքո։

Կինոյի աշխարհից ներշնչված երեկոն առանձնանում էր իր իրական կինեմատոգրաֆիկ մթնոլորտով՝ կարմիր գորգով, կինոյին բնորոշ ձևավորումներով և ամբողջ միջոցառման ընթացքում ներկայացվող ստեղծարար պատմություններով։ Խմբի ընկերությունները ներկայացվել էին հատուկ պատրաստված կինոդրվագների ձևաչափով, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում էր տվյալ ընկերության ոճին և բնույթին համապատասխան պատմություններով՝ համադրելով հումորը, ստեղծարարությունը և յուրահատուկ մոտեցումը։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 100 ղեկավարներ և ներկայացուցիչներ «Գալաքսի» խմբի ավելի քան 15 ընկերություններից։ Երեկոյի պաշտոնական հատվածում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արամ Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը հանդես են եկել ելույթներով՝ խոսելով առաջնորդության, մարդկանց, զարգացման, թիմային աշխատանքի և համատեղ հաջողությունների մասին, որոնք շարունակում են ձևավորել «Գալաքսի» խմբի պատմությունը։

Գալա-երեկոյի ընթացքում տեղի ունեցան նաև ինտերակտիվ քննարկումներ և հարցուպատասխաններ ընկերությունների գործադիր տնօրենների հետ, ովքեր ներկայացրին տարվա գլխավոր ձեռքբերումները, մարտահրավերներն ու ապագայի ծրագրերը՝ ստեղծելով բաց և ներգրավող մթնոլորտ։

Երեկոն շարունակվեց երաժշտությամբ, ժպիտներով, ջերմ շփումներով և հիշարժան պահերով՝ գեղեցիկ եզրափակելով «Գալաքսի» ընկերությունների խմբի ևս մեկ հաջողված տարին։

Պաշտոնական Հաղորդագրություններ
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» խորագրով մշակու ...
13 Դեկտեմբերի, 2025
ԱՎԵԼԻՆ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2025»-ի ֆուտզալի 5-րդ առաջնության հաղթողը
Արդեն 5-րդ տարին է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է «Գալաքսի չեմպիոնների լիգա» ֆուտզալի ...
16 Սեպտեմբերի, 2025
ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ «Սանտաֆե» բացօթյա սրճարան-ռեստորանը դադարեցրել է իր գործունեությունը «Գալաքսի» ընկերու ...
11 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ