Որպես Տեխնոջիմ ընկերության գլխավոր տնօրեն Սիրանուշը իրականացնում է ռազմավարական նախագծեր՝ ընդլայնելով Տեխնոջիմ ընկերության ապրանքանիշերի տարածումը Հայաստանում:
Նա գործունեություն է ծավալել ֆիթնեսի ոլորտում 2015թ.-ից սկսած՝ զբաղեցնելով Reebok Sports Club-ի ծրագրերի ղեկավարի պաշտոնը, որոշ ժամանակ անց նշանակվելով նույն ընկերության օպերացիոն տնօրենի պաշտոնում:
Սիրանուշը սովորել է Գլազգոյի համալսարանում՝ ստանալով ռազմավարական մարքեթինգի մագիստրոսի աստիճան: Նրա մասնագիտական հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն մարքեթինգով և ներառում են վարքաբանական տնտեսագիտության թեմաները, որոնց վերաբերյալ նա անցել է միջազգային դասընթացներ, ներառյալ նաև՝ Հարվարդ բիզնես դպրոցի կողմից:
2018թ.-ից սկսած Սիրանուշը դասավարդում է Մարքեթինգի հիմունքներ դասընթացը Հայ-Ռուսական համալսարանում, ինչպես նաև Վարքաբանական տնտեսագիտություն դասընթացը Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: