ՍարգսյանԱստղիկ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏՆՕՐԵՆ, ՅՈՒՔՈՄ
  • Աստղիկ Սարգսյանը Ucom ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրենն է։

    Նա պատասխանատու է Մարդկային ռեսուրսների ռազմավարության մշակման, ՄՌ լավագույն փորձի ներդրման և իրականացման, մոտիվացիոն համակարգերի ներդրման, աշխատակիցների ներգրավվածության բարձրացման, ուսուցման ու զարգացման համար։

    Աստղիկը Ucom ընկերությանն է միացել 2025թ.-ին։ Բանկային, ապահովագրական, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում նա ունի ՄՌ ղեկավարի բազմամյա աշխատանքային փորձառություն։ ՄՌ ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել «Գալաքսի» ընկերությունների խմբում, «ՍոֆթՔոնսթրաքթ» և «ՎՏԲ Բանկ Հայաստան» ընկերությունում, VEON HR HUB Ղազախստան-ում, որտեղ պատասխանատու է եղել 7 երկրների (Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան) աշխատակիցների ուսուցման, զարգացման և տաղանդների կառավարման համար: Եղել է Beeline-Հայաստան կորպորատիվ համալսարանի ղեկավարը։

    Աստղիկն ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Ունի միջազգային որակավորումներ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում: Հանդիսանում է ՀՀ ՄՌ ասոցիացիայի խորհրդի անդամ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։