Ներուժ

Չնայած փակ սահմաններին և լեռներով շրջապատված լինելու հանգամանքին, Հայաստանն ունի ներդրումային եզակի գրավչություն։

Հայաստանի և ԱՊՀ պետությունների մեծ մասի միջև կնքված են ազատ առևտրի համաձայնագրեր, գումարած դրան` մեր երկիրն օգտվում է ԵՄ GSP+, իսկ Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ հետ՝ GSP համակարգերից:

Դառնալով Եվրասիական Տնտեսական Միության անդամ-պետություն՝ Հայաստանի 3 միլիոնանոց տեղական շուկան վերաճել  է 170 միլիոնանոց ընդհանուր շուկայի։ Եվ այսօր մեր պետությունը  բացառիկ հնարավորություն է ստեղծում ԵՏՄ անդամ-երկրների ընկերությունների համար օգտվելու GSP+ ռեժիմից:

Մենք հպարտ ենք, որ միջազգայնորեն համարվում ենք ամենաապահով երկրներից մեկն աշխարհում, ինչպես նաև բիզնես սկսելու համար ամենահեշտ երկրների շարքում ենք։

Արևային կլիման, ապրելու համար համեմատաբար մատչելի պայմանները, բարձրորակ մարդկային կապիտալը, կայուն դրամավարկային համակարգը և տեխնոլոգիական ոլորտների և կրթության բարձր մակարդակը մեր երկիրը գրավիչ է դարձնում այցելուների և ներդրողների համար:

Հայաստանը զարգանում է տարբեր ուղղություններով, որոնցից ՏՏ-ն, հեռահաղորդակցությունը, սպասարկումը և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտն առավելագույն ներուժն ունեն այսօր՝ բավարարելու բազմաբնույթ ներդրումային կարիքները:

Այս ուղղություններով է, որ «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի տարածաշրջանում եզակի ինստիտուցիոնալ ժառանգություն։ Մեր ընկերությունն առաջարկում է բազմակողմանիորեն գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնք դրական մուլտիպլիկատիվ էֆֆեկտներ են ստեղծելու ՀՀ տնտեսության համար։

ավելին
Պորտֆել
Մենք մշակում և ներդնում ենք ինովատիվ այնպիսի լուծումն ...
ԱՎԵԼԻՆ
Զեկույցներ
Հաջողությունը ծնվում է պատասխանատու աշխատանքի և ինքն ...
ԱՎԵԼԻՆ
Նախագծեր
Նախագծեր մարդկանց կյանքի որակը բարելավելու համար ...
ԱՎԵԼԻՆ