Վազրիկ Սեկոյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Երևան Մոլ» ընկերության գործընկեր/ տնօրենն է արդեն 7 տարի՝ կանգնած լինելով դրա կառուցման, գործառնման և զարգացման ակունքներում։
Նախքան «Գալաքսի» ընկերությունների խմբին միանալը, Վազրիկը հանդիսացել է «Պանարմենիան Մեդիա Գրուփ» հայաստանյան խոշորագույն մեդիա գործակալության նախագահը և գործադիր տնօրենը, ինչպես նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բանկային ոլորտում, այդ թվում՝ որպես Ամերիաբանկ ՓԲԸ գործընկեր և մանրածախ վաճառքի տնօրեն։
Վազրիկը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրոսի կոչում։ Նա Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից սերտիֆիկացված ծրագրերի կառավարման մասնագետ (PMP) է, ինչպես նաև ունի ճգնաժամային կառավարման հավաստագիր «Սկոլկովո» բիզնես դպրոցի կողմից։