ՍեկոյանՎազրիկ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ԵՐԵՎԱՆ ՄՈԼ
  • Վազրիկ Սեկոյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Երևան Մոլ» ընկերության գործընկեր/ տնօրենն է արդեն 7 տարի՝ կանգնած լինելով դրա կառուցման, գործառնման և զարգացման ակունքներում։

    Նախքան «Գալաքսի» ընկերությունների խմբին միանալը, Վազրիկը հանդիսացել է «Պանարմենիան Մեդիա Գրուփ» հայաստանյան խոշորագույն մեդիա գործակալության նախագահը և գործադիր տնօրենը, ինչպես նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բանկային ոլորտում, այդ թվում՝ որպես Ամերիաբանկ ՓԲԸ գործընկեր և մանրածախ վաճառքի տնօրեն։

    Վազրիկը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրոսի կոչում։ Նա Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից սերտիֆիկացված ծրագրերի կառավարման մասնագետ (PMP) է, ինչպես նաև ունի ճգնաժամային կառավարման հավաստագիր «Սկոլկովո» բիզնես դպրոցի կողմից։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։