ԱվագիմյանՇուշան
ՓՈԽՏՆՕՐԵՆ, ԵՐԵՎԱՆ ՄՈԼ
  • Շուշան Ավագիմյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Երևան Մոլ առևտրաժամանցային համալիրի փոխտնօրենն է։

    Շուշանը պատասխանատու է ընկերության զարգացման ռազմավարությունների մշակման, շուկայի ընդլայնման, հաճախորդակենտրոն նորարարական մոտեցումների ներդրման և շահութաբերության բարձրացման համար։ Շուշանը միացել է Երևան Մոլի թիմին 2013 թվականին՝ որպես Մարքեթինգի տնօրեն և դրա զարգացման ակունքներում կանգնած աշխատակիցներից մեկն է։ 

    Մինչ այդ, Շուշանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել է մեդիա և բանկային ոլորտների տարբեր ընկերություններում, մասնավորապես, որպես մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար «Պան Արմենիան Մեդիա Գրուպում» և որպես ավագ մարքեթինգային մասնագետ Ամերիաբանկում։

    Նրա մասնագիտական պորտֆոլիոն ներառում է ռազմավարության մշակում, գովազդի և մարքեթինգի կառավարում, պրոդուկտների մշակում, ծրագրերի կառավարում, կորպորատիվ մշակույթի և կազմակերպչական վարքագծի նորմերի ներդնում։

    Շուշանն ավարտել է Երևանի պետական համալսարանը բակալավրի աստիճանով։ Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի շրջանավարտ է, ունի գործադիր կառավարչի մագիստրոսի աստիճան։ Նաև ունի Բրիտանական հավատարմագրված կառավարչության ինստիտուտի (CMI) ռազմավարական կառավարման և առաջնորդության դիպլոմ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։