ԳրիգորյանՄարինե
ԲՐԵՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ, ԹԱՅՄ (ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ)
  • Մարինե Գրիգորյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME ընկերության (Հայաստան, Վրաստան) բրենդների կառավարման և լոգիստիկայի գծով տնօրենն է:

    «Գալաքսի» ընկերությունների խմբին Մարինեն միացել է հիմնադրման առաջին օրերից և հանդիսանում է թիմի այն չորս անդամներից մեկը, որոնք կանգնած են ընկերության հիմնադրման հենց հիմքերում սկսած ՝ 2012-ից: Ներկայումս նա պատասխանատու է 2 երկրներում ապրանքանիշի մատակարարման շղթայի կառավարման համար:

    Իր կարիերան նա սկսել է 2010 թ․-ից « «Բ.Ա.Թ. (ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՔՍՊՈՐՏ)» ՍՊԸ Հայանտանի ներկայացուցչությունում ՝ որպես մարքեթինգային բաժնի օգնական։

    Ավելի ուշ նա աշխատել է «Յումակս» ՍՊԸ-ում (DHL Worldwide Express-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում)՝ որպես հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար:

    Մարինեն գերազանց առաջադիմությամբ ավարտել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ընդհանուր կառավարում մասնագիտությամբ։ Նա ավարտել է Ամերիկյան համալսարանը՝ ստանալով բիզնեսի մագիստրոսի աստիճան։ Նա նաև գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով և’ բակալավրի, և’ մագիստրոսի աստիճաններ։

    Մարինեն ստացել է Project Management Professional (PMP®) որակավորում, ինչպես նաև CMI Level 7 դիպլոմ` ռազմավարական կառավարում և առաջնորդություն մասնագիտացմամբ։

     

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։