«Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրենը հանդես կգա The Gerety Awards 2022-ի գլխավոր ժյուրիի կազմում

Ապագան կանանցն է. ստեղծագործական աշխարհն ու գովազդը կանացի են: «Gerety Awards»-ը, որը հեղինակավոր մրցույթն է ողջ աշխարհի ստեղծագործ մտքերի համար, հայտարարել է 2022 թվականի համար իր բացառապես կին պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:

«Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրենը ներկայացված է 2022թ.-ի համաշխարհային ամենաստեղծարար նախագծին որը  նպատակ ունի խթանել գործակալությունների և կորպորացիաների մասնակցությունը մրցույթին ԱՊՀ տարածաշրջանում:

The Gerety Awards-ը միակ ստեղծագործական մրցանակն է, որը պարգևատրում է լավագույններին գովազդում: Պաշտոնական The Gerety Awards գրել է, որ 2022 թվականի ժյուրիի կազմով, որը ներառում է գովազդի և մարքեթինգի ամենահարգված առաջնորդներին, հպարտություն է առաջացնում:

«Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը զբաղեցնում է այդ պաշտոնը վերջին 4 տարիների ընթացքում՝ ղեկավարելով լայնածավալ արշավներ, կրեատիվ, բրենդային և մարքեթինգային նախագծեր: Շուշանի մասնագիտական ​​փորձը հաղորդակցության, ստեղծագործական և մեդիա ոլորտներում սկսվում է 2005 թվականից, երբ նա ղեկավարում էր ընկերություններ և խմբագրություններ՝ որակյալ բովանդակության և ստեղծագործության մեծ շեշտադրումներով:

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ