ՍարգսյանԱստղիկ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏՆՕՐԵՆ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Աստղիկ Սարգսյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրենն է։

    Նա պատասխանատու է Մարդկային ռեսուրսների ռազմավարության մշակման, ՄՌ լավագույն փորձի ներդրման և իրականացման, մոտիվացիոն համակարգերի ներդրման, աշխատակիցների ներգրավվածության բարձրացման, ուսուցման  ու զարգացման համար։

    Աստղիկը «Գալաքսի» ընկերությունների խմբին է միացել 2023թ.-ին։ Բանկային, ապահովագրական և հեռահաղորդակցության ոլորտներում նա ունի ՄՌ ղեկավարի բազմամյա աշխատանքային փորձառություն։   ՄՌ ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել «ՎՏԲ Բանկ Հայաստան» ընկերությունում, «VEON HR HUB Ղազախստան»-ում, որտեղ պատասխանատու է եղել 7 երկրների  (Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան) աշխատակիցների ուսուցման, զարգացման և տաղանդների կառավարման համար: Եղել է «Beeline-Հայաստան» կորպորատիվ համալսարանի  ղեկավարը։

    Աստղիկն ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Ունի միջազգային որակավորումներ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։