Ֆրանսիական մշակույթի տեղայնացումը Հայաստանում. Էլինա Գաբրիելյանը ներկայացրել է PAUL Հայաստան նախագծի հետնաբեմը

Կրուասանի համտես է շնորհանդեսի ավարտին, իսկ մինչև այդ «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Էլինա Գաբրիելյանը Mastering Project Management կոնֆերանսի շրջանակներում ներկայացրել է, թե ինչպես է հնարավոր ֆրանսիական մշակույթը տեղայնացնել Հայաստանում: «PAUL. Ֆրանսիական մշակույթը Երևան տեղափոխելու ծրագիրը» խորագրով ներկայահանդեսի ընթացքում «Գալաքսի»-ի գլխավոր տնօրենի տեղակալը պատմել է սրճարանների հանրահայտ ցանցը Երևան հասցնելու ճանապարհի մասին:

Նա հիշեցրել է, որ PAUL  սրճարանը տեղակայված է Աբովյան փողոցում 1884 թվականին կառուցված, իսկ այժմ Հայաստանի մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված շենքում: Սրճարանի յուրաքանչյուր երրորդ հաճախորդ պատվիրում է համեղ կրուասան և Pain au Chocolate-ը: «Մեր թիմը օր ու գիշեր աշխատել է շուրջ 4 տարի, որպեսզի կարողանանք հայ սպառողներին ներկայացնել PAUL-ը»,-նշել է Էլինա Գաբրիլեյանը:

Նախագծի հիմքում Գալաքսի ընկերությունների խմբի «սուրճը քեզ հետ վերցրու»  (take away) գաղափարի  զարգացումն էր Հայաստանում, և այդ նպատակին կարող էր ծառայել ֆրանսիական PAUL-ը: Ընտրության հարցում մեծ դեր են խաղացել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, PAUL-ի ավանդույթները, ինչպես նաև Վրաստանում հաջողված փորձը:

Էլինա Գաբրիելյանը հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձրել դիզայնին, ենթակառուցվածքների ստեղծմանը և այլ նրբություններին, որոնց շնորհիվ կարողացել են տեղայնացնել ֆրանսիական մշակույթը իր ողջ կոլորիտով: «PAUL-ը կարողացել է մեծագույն սիրով և հոգատարությամբ երևանցիներին պարգևել հաճելի միջավայր, լավագույն ու ամենաավանդական կրուասանը»,-եզրափակել է Էլինա Գաբրիելյանը: 

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունն ընդգծված ուշադրություն է դարձնում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացմանը։

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ