ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Բիզնեսում սխալներն անխուսափելի են։ Սակայն, բիզնեսների 90 տոկոսը ձախողվում են ոչ թե սխալների, այլ առաջին իսկ սխալի դեպքում կանգ առնելու պատճառով։ «Գալաքսի»-ն պատկանում է մնացած 10-ը տոկոսին, որոնք սկսում են կրկին ու կրկին, մինչև որ հասնեն իրենց նպատակին։ Քրտնաջան աշխատանքը, շարունակական կրթությունն ու հետևողականությունը մեր թիմի հաջողության սյուներն են։
Թեև մենք անհատաապես ունենք մեծ երազանքներ և անսպառ մղում՝ հասնելու տարբեր բարձունքների, բայց, որպես «Գալաքսի», միասնական ամուր հանձնառություն ունենք՝ բարելավելու մարդկանց կյանքի որակը և զարգացնելու մեր հայրենիքը։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ
Գաղափար
Մեր ընկերությունները դարձել են ներդրումային նախագծեր մեկնարկային՝ գաղափարի փուլից։ Գիտելիք, ինովացիա, երազանք և լուսավոր ապագա. արժեքային սկզբունքներ, որոնք դառնում են գաղափարների գեներացման և դեպի նախագիծ նրանց աճի ճանապարհի երաշխավորները։
Նախագիծ
Նախագծերը զարգացվում են՝ հիմքում ունենալով գաղափարի, շուկայի և նոր մշակույթի ներբերման զուգորդումը։ Այս գործընթացում մեր հաջողության գրավականը գործընկերների, ներդրողների և նախագծային թիմերի արդյունավետ ներագրավումն է։
Ընկերություն
«Գալաքսի»-ն 15 հաջողակ ընկերությունների խումբ է, ընկերությունները «Գալաքսի»-ն են՝ նրա արժեքային համակարգի բիզնես արտացոլումը, նրա երազանքների հանգրվանները։ Մեր ընկերությունները բազմաճյուղ ծառայություններ են մատուցում սպառողների լայն շրջանակի՝ առաջնորդվելով «Գալաքսիի» ռազմավարությամբ, խորհրդատվությամբ, բիզնեսի զարգացման ուղղորդմամբ և հաշվետվողականությամբ։
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
«Գալաքսի» ընկերությունների խումբն ապահովում է կորպորատիվ կառավարում միջազգային բարձր ստանդարտներով, լավագույն փորձի և մենեջմենթի կիրառմամբ։
Մեր կողմից մշակված և ներդրված ընթացակարգերը, մեխանիզմներն ու նորմատիվային բազան ապահովում են գործունեության արդյունավետ և թափանցիկ միջավայր։