Հայկական մշակույթը՝ շվեյցարական ժամագործության և իտալական գրիչների արտադրության մեջ

Շվեյցարական ժամագործության և իտալական բարձրակարգ գրիչների արտադրությամբ Chronograph խանութ-սրահն արտահայտում է հայ մշակույթի պատմությունը և ժառանգությունը: 2009-ին Երևանում բացված Chronograph-ը, որն առանձնանում է բարձրակարգ ժամացույցների, աքսեսուարների և ոսկերչական իրերի լավագույն ընտրությամբ, հանդես է եկել բացառիկ երկունախագծով։

Գործակցելով գրիչներ արտադրող իտալական հայտնի Montegrappa բրենդի հետ` թողարկվել են Երևանի 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան 2800» սահմանափակ քանակով մոդելներ, ընդհամենը 50 օրինակով։ Ներկայացնելով էլեգանտ և դասական դիզայն՝ գրիչը միաժամանակ կենսունակ է և ժամանակակից։

Կափարիչի վրա պատկերված է պատվանդանին կանգնած, գլուխը հետ շրջած և իշխանության խորհրդանիշ` գավազանը բռնած առյուծ։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է», – բացատրել է Chronograph ընկերության տնoրեն Գաբրիել Ավետիսյանը:

Chronograph-ի երկրորդ հատուկ նախագիծը Jaquet Droz-ի հետ է։ Ժամագործական այս տունը գրեթե երեք հարյուրամյակի ընթացքում ժամանակը պատկերել է զարմանքի, գերազանցության և անընդհատ նորացված ստեղծարարության դրոշի ներքո: Այս փիլիսոփայությանը ժամագործական տունը նաև ավելացրել է բացառիկության զգացողությունը` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին ունենալ անհատականցված թվատախտակով ժամացույց: Jaquet Droz-ը հատուկ Chronograph-ի համար թողարկել է Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ մոդելի ժամացույց: Յուրօրինակ ժամացույցի թվատախտակը ձեռքով մանրանկարվել է Jaquet Droz-ի վարպետներից մեկի կողմից:

«Petite Heure Minute Pazyryk Carpet մոդելը հարգանքի տուրք է մատուցում գոյություն ունեցող ամենահին գորգին: Պազիրիկ գորգը զարմանալի կերպով պահպանվել է սառույցի մեջ մ.թ.ա 5-րդ դարից և այսօր գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում», – նշել է PR-ի,մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Մելանյա Նիկողոսյանը:

Chronograph-ն ընդգրկված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում 12 այլ ընկերության հետ, որոնք միաժամանակ գործելով տարբեր ոլորտներում, ճանաչելին են որպես որակի, նորարարության ու մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու միասնական գաղափարով։ Chronograph-ը ներկայացված է նաև Վրաստանում։

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ