Հիմնադրված՝ 2009
Ոլորտ՝ Բարձրակարգ ժամացույցների ու զարդերի մանրածախ վաճառք և սպասարկում
Աշխատակիցներ՝ 42
Գլխավոր տնօրեն՝ Գաբրիել Ավետիսյան
Շուկայի մասնաբաժին՝ 60% ժամացույցներ, 40% զարդեր
Կապ՝ www.chronograph.am , www.chronograph.ge
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
«Խրոնոգրաֆ» բուտիկները բարձր դասի բազմաբրենդային խանութ-սրահներ են, որոնք առաջարկում են բարձրակարգ ժամացույցների, աքսեսուարների և զարդերի լավագույն ընտրանին։ Ընկերությունն ունի անգերազանցելի մրցակցային առավելություն, քանի որ ներկայացնում է Հայաստանում և Վրաստանում բարձրաճաշակ բրենդների ամենամեծ ընտրանին և տրամադրում է պրեմիում դասի զարդերի ու ապրանքների վերանորոգման և սպասարկման ծառայություններ:
ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրակարգ շվեյցարական և գերմանական ժամացույցներ
- Զարդեր և աքսեսուարներ
- Վերանորոգման ծառայություններ
ԱՌԱՋԱՏԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
«Խրոնոգրաֆ» խանութ-սրահը իր տեսակի մեջ առաջին մանրածախ խանութն է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, որն առաջարկում է բարձր դասի ժամացույցներ և զարդեր աշխարհահռչակ բրենդերի կողմից։