Estil.io. մեկնարկը տրված է

«Գալաքսի» ընկերությունների խումբը հայտարարում է նոր և հետաքրքիր նախագծի մեկնարկի մասին:

Հենց Երևանի կենտրոնում՝ քաղաքի բոհեմական անցուդարձի սրտում, Estil.io-ն կդառնա արվեստասերների, դեկորատորների, պարզապես բոլոր երիտասարդների սիրված վայրը: Այն բաց կլինի բոլոր մարդկանց համար, ովքեր պատրաստ կլինեն փորձարկելու դիզայնը, էսթետիկան և գույները:

Նախագիծը խոստանում է ստեղծարարության մեծ հնարավորություններ` Եվրոպայի լավագույն ինտերիեր դիզայներների և ոչ ավանդական ապրանքանիշերի գերժամանակակից աքսեսուարների միջոցով: Estil.io տոնում է անհատականությունը՝ դուրս գալով դիզայնի ավանդական լուծումների կաղապարներից:

Բացահայտեք դիզայնի եզակի և գրավիչ աքսեսուարներ, որոնք մարտահրավեր են նետում սովորական էսթետիկային և վերաիմաստավորում են ոճի մասին ընդունված ընկալումները: Պատրաստվեք ոգեշնչվելու համարձակ դիզայն լուծումներից, որոնք մեր արվեստի հաբը դարձնում են ինտերիեր դիզայնի նոր կենտրոն Երևանում:

Estili.io-ն ներկայացնում է եվրոպական լավագույն ապրանքանիշերը՝ ազատականացնելով ոլորտն ու սեփական կերպարն ընդգծելու նոր հնարավորություններ ընձեռելոց:

Մենք բաց ենք համագործակցության համար` sales@estil.io