Հիմնադրված՝ 1999
Ոլորտ՝ Սննդամթերքի ներկրում և մատակարարում
Աշխատակիցներ՝ 291
Գլխավոր տնօրեն՝ Արմինե Ենգիբարյան
Շուկայի մասնաբաժին՝ 22%
Կապ՝ www.megafood.am
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Ընկերությունը հրուշակեղենի և սննդամթերքի ամենամեծ ներկրողն է տեղական շուկայում։ Այն աստիճանաբար մեծացրել է իր ծավալներն ու շուկայի մասնաբաժինը, ընդլայնել առաջարկների ընտրանին՝ ներկայացնելով աշխարհահռչակ բրենդների նոր ապրանքատեսակներ տեղական շուկայում։ Ծավալը 2017թ.-ին հասել է 6800 տոննայի։
ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հրուշակեղեն և շոկոլադ, հացահատիկային ապրանքներ, լոբազգիներ և լայն սպառման այլ ապրանքներ
- Սննդամթերքի բաղադրիչներ, ծառայությանների մատուցում (HoReCa)
- Կաթնամթերք
ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
«Մեգաֆուդը» սննդամթերքի հայտնի բրենդների առաջին պաշտոնական ներկրողն ու դիստրիբյուտորն է Հայաստանում, որը, դուրս թողնելով երրորդ կողմի վերավաճառողներին, էական բարեփոխման է ենթարկել ոլորտը։