Հիմնադրված՝ 2019
Ոլորտ՝ Հյուրանոց եւ պրեմիում դասի
բնակարաններ
Աշխատակիցներ՝ 19
Կապ՝ www.Teryan5.am
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Տերյան5-ը անշարժ գույքի նեդրումային ծրագիր է: Այն Երեւանի սրտում գտնվող 75 մետր բարձրությամբ 22 հարկանի շինություն է, որի առաջին 11 հարկերում տեղակայված է Courtyard by Marriott հյուրանոցի 173 համար, իսկ մյուս 11 հարկերում 75 լյուքս դասի բնակարաններ:
Բնակիչների համար նախատեսված հարմարությունները ներառում են 4 ստորգետնյա հարկեր՝ ընդհանուր 90 ավտոկայանատեղիով, սպա, ֆիթնես եւ դռնապանի ծառայություն եւ այլն: Համալիրի ընդհանուր տարածքը 31,000 քմ է:
ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Տերյան 5-ը Հայաստանի առաջին պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ շենքն է՝ հյուրանոցային հարմարություններով, ժամանակակից մի շարք առանձնահատկություններով՝ նախատեսված ինչպես քաղաքացիների, այնպես էլ այցելուների կյանքի որակը բարելավելու համար: Նրբագեղ դիզայնը՝ համակցված բարձրակարգ ծառայությունների հետ, նոր չափանիշ է սահմանում շքեղ կյանքի համար: Այս բոլոր գործառույթների ինտեգրումը մեկ շենքի մեջ սահմանում է Երեւանի քաղաքային կյանքի հայեցակարգի նոր չափանիշը: