Cascade People & Business-ի կազմակերպած DisruptHR Yerevan 2022` երրորդ միջոցառումը կայացավ «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ

Արդեն երրորդ անգամ անցկացվող DisruptHR Yerevan միջոցառման  շրջանակներում հայաստանյան տարատեսակ ընկերությունների 11 խոսնակներ ներկայացրին իրենց յուրօրինակ տեսլականը շուրջ 150 մասնակիցներին։

DisruptHR-ը համաշխարհային ճանաչում ստացած շարժում է, որն ընդգրկում է  35 երկիր և 155-ից ավել քաղաք: Սա լիովին նոր ձևաչափ է, որն ունի ներկա և ապագա առաջնորդներին համախմբելու նպատակ՝ փոխանցելով նրանց ոլորտին առնչվող ամենից արդիական, նորարարական և հետաքրքիր գաղափարները: Եվ իհարկե, DisruptHR-ը ընձեռում է ընկերության և անհատների ձայնը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու ևս մեկ հնարավորություն:

DisruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը:  Այս անգամ DisruptHR Yerevan 2022 միջոցառման գլխավոր գործընկերն է «Գալաքսի» ընկերությունների խումբը:

«Մասնակիցների  կողմից ստացված բազմաթիվ դրական արձագանքները հերթական անգամ փաստում են, որ միջոցառումն իսկապես սիրվել է հայաստանյան բիզնես համայնքի կողմից: Հպարտությամբ կարող եմ ասել, որ սա նախ և առաջ Cascade People & Business  ընկերության հաղթանակն է, քանի որ մեր հիմնական նպատակն է նպաստել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացմանը Հայաստանում: Դե իսկ DisruptHR-ը միջազգային համբավ վայելող այն եզակի միջոցառումներից է, որն իր յուրօրինակ ձևաչափով բացահայտում է մարդկային ռեսուրսների կառավարումը լիովին նոր տեսանկյունից», – իր խոսքում նշել է Cascade People & Business ընկերության հիմնադիր, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։

««Գալաքսիում» մենք  կարևորում ենք ինովատիվ հարթակներում փորձի փոխանակումը։ Եվ, լինելով պրոֆեսիոնալներին համախմբող մեծ ընկերություն, մշտապես ձեռքը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացման զարկերակի վրա ենք պահում։ Ուստի, մեզ համար կարևոր էր միանալ միջազգային ճանաչում ունեցող DisruptHR հարթակին նորարարական գաղափարների քննարկման ու դրանք հետագայում իրականացնելու նպատակով»,- ասել է  «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

DisruptHR Yerevan երրորդ միջոցառմանը «Գալաքսին» հանդես եկավ երեք խոսնակներով։ «Թայմլես» ընկերության (Հայաստան, Վրաստան, Բելառուս) մարդկային ռեսուրսների ղեկավար Լիանա Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ համավարակի հետևանքներին և ներկայացրեց իր տեսակետը՝ արժե՞ արդյոք աշխատել գրասենյակից։ «Գալաքսիի» գլխավոր տնօրենի տեղակալ Էլինա Գաբրիելյանը խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է հաղթել ճկունությամբ։ Իսկ «Երևան մոլ»-ի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը կարևորեց առաջնորդությունը` համադրելով կառավարման հետ։

Միջոցառման բոլոր տեսանյութերը տեղադրվելու են disrupthr.co կայքում:

Cascade People & Business ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար հայաստանյան ընկերություն է, որը  գործում է «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 13 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից է։ Գործում է երեք երկրում, գլխամասային գրասենյակը՝ Երևանում։ 22 տարվա գործունեության ընթացքում 30 հոգանոց թիմից այն դարձել է ավելի քան 2000 աշխատակից ունեցող հոլդինգային ընկերություն։ «Գալաքսին» ստեղծել և զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով ընկերությունների կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարությունը, թիմային արդյունավետ ներգրավումը և շարունակական կրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես մշակույթը։

DisruptHR-ը համաշխարհային ճանաչում ստացած շարժում է, որը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր և 155-ից ավել քաղաք: Յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեն ապագա առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ:

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ