«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի մասնակից

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week – GEW) միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնել է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018-ի ծրագիրը: Դրա շրջանակում Երևանում անցկացվել է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ, որին մասնակցելեն բազմաթիվ ընկերություններ, այդ թվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ներկայացված Ucom, IUnetworks և TI’ME ընկերությունները։

Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի նպատակն ուսանողներին ապագա գործատուի ընտրման հարցում օգնելն է, ինչպես նաև ՀՀ լավագույն գործատուների տրամադրած կարիերայի հնարավորություններին տեղում ծանոթացնելը։

Այդ տեսանկյունից Ucom-ի՝ որպես առաջատար հայկական օպերատորի ներկայացրած աշխատատեղերի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է եղել, իսկ IUnetworks-ը հատկապես գրավիչ էր ծրագրային ապահովմամբ և նորարարական լուծումներով հետաքրքրվող ինժեներական բուհերի ուսանողներին։ TI’ME-ը որպես վաճառքների և սպասարկման ոլորտի լավագույն ներկայացուցիչ, երիտասարդների ուշադրությունը գրավել է այն պատճառով, որ այստեղ աշխատելու հեռանկարները տարածվում են նաև ընկերության Վրաստանի և Բելառուսի ներկայացուցչություններում։

«Մեզ համար մարդիկ ամենակարևոր արժեքն են, ու ամենակարևորը տաղանդների զարգացման հնարավորություններն են մեր գործընկեր բոլոր կառույցներում։ Կարիերայի տոնավաճառը հատկապես կարևոր է, քանի որ դրա միջոցով հնարավորություն ենք տեսնում նոր երիտասարդների ներգրավվելու մեր շարքերում։ Նոր սերունդը բերում է նոր մոտեցումներ ու սահմանում նոր հնարավորություններ բիզնեսի զարգացման համար»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ տոնավաճառի շրջանակում գործարկվել է ընկերության՝ Կարիերայի հայտարարության միասնական բազան, որում ուսանողները և ոլորտի պրոֆեսիոնալները կարող են ավելացնել իրենց էլփոստի հասցեն և հայտարարություններ ստանալ Հայաստանի լավագույն 16 գործատուից։

«Գալաքսի» ընկերությունների խումբն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999-ից։ Խումբն ավելի քան 3000 աշխատակից ունի,ինչպես նաև Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է։

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ