«Գալաքսի» ընկերությունների խումբը Business Case մրցույթի ժյուրիի կազմում

CaseKey Business Case Competition-ը ձեռներեցության մրցույթ է ուսանողների և երիտասարդ մասնագետների միջև, որի նպատակը հայկական բիզնեսի էկոհամակարգի զարգացումն է, վերջինիս մրցունակության բարձրացումը: Այս տարի այն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում` ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում, և ժյուրիի կազմում իր ներդրումն ունեցավ «Գալաքսի» ընկերությունների խմբի գործադիր կազմից Շուշան Հարությունյանը:

Հետաքրքրական է, որ վերջնական մրցույթին երիտասարդները պատրաստվել էին մոտ 7 ամիս, իսկ վերջին 72 ժամում իրական բիզնես խնդիր պիտի լուծեին ու ներկայացնեին սեփական լուծումները 200-ից ավելի հյուրերին ու ժյուրիին` պատասխանելով բարդագույն բիզնես հաշվարկային հարցերի: Շնորհավորում ենք Nation In Action-ին, Kolba Lab-ին և մեր բոլոր գործընկերներին: Հուսով ենք՝ այսօրինակ մրցույթները Հայաստանում նոր թրենդ կդառնան։

Նորություններ
The Futures Business Internship. Նախագծի մեկնարկը
09 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
PAUL-ի միջազգային ֆրենչայզի թիմը հայ գործընկերներին պարգևատրել է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹՎԱՅԻՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ» մրցանակով
03 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Փոլ Հայաստանը»՝ Ֆրանսիայի ազգային օրվա միջոցառման աջակից
01 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ