Pahest33-ի հրավերով Յան Բլոմքվիստը գալիս է Հայաստան

Ժամանակակից աշխարհի ամենայուրահատուկ սոլո-երաժիշտններից մեկը՝ Յան Բլոմքվիստը, կժամանի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յան Բլոմքվիստը  Հայաստան է ժամանում Pahest33-ի հրավերով: 

Յան Բլոմքվիստը ժամանակակից աշխարհի ամենայուրահատուկ սոլո-երաժիշտններից մեկն է ու էլեկտրոնային երաժշտության ամենաթրենդային բենդի ղեկավարը։ Վաղը՝ նոյեմբերի 23-ին, նա Երևանում է լինելու բացառիկ համերգային այցով. միայն մեկ օր, միայն մեկ երեկո, Տերյան 91 հասցեում՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչ լուսաբաց։ Յան Բլոմքվիստին Հայաստան հրավերել է Pahest33-ը, որն էլ իր հերթին Երևան քաղաքի ամենայուրահատուկ ու կոնցեպտային բառ-ռեստորանն է։

«Pahest33-ը կարևորում է որակյալ ակումբային երաժշտության զարգացումը Հայաստանում։ Երևան քաղաքը համաշխարհային ակումբային կյանքին հաղորդակից դարձնելը մենք մեր կարևոր նպատակն ենք համարում»,-նշեց Pahest33 գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։ Նա նաև հավելեց, որ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ Երևան քաղաքը որակյալ զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է դառնում, ի վերջո Յան Բլոմքվիստին կենդանի կատարմամբ ունկնդրելու հնարավորությունները քիչ են։

Յան Բլոմքվիստը բնակվում է Բեռլինում։ Նրա երաժշտական ոճը անվանում են էլեկտրո-փոփ կամ ակումբային սոուլ։ 2012թ.-ին Յան Բլոմքվիստի Something says երգը պայթեցրեց համացանցը, որից հետո Յանը մեծ ճանաչելիություն ձեռք բերեց։ Ներկայիս երաժշտական շրջագայության շրջանակում Յան Բլոմքվիստը և բենդը այցելել են Բարսելոն, Ցյուրիխ, Անտվերպեն, Բուդապեշտ, Վիեննա և նոյեմբերի 23-ին կլինեն Երևանում։

Pahest33-ը կոնցեպտային բառ-ռեստորան է, որն իր դռները բացել է երևանցիների համար 2017թ.-ից։ Pahest33-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ի թիվս այլ սիրված ընկերությունների ու վայրերի, ինչպիսին «Սանտաֆե» սրճարանն է։ «Գալաքսի» ընկերությունների խումբը պաշտոնապես գործում է 1999թ.-ից և հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկկն ու ամենանորական ընկերությունների խումբը։

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ