Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ֆրանսիական PAUL խանութ-սրճարանում  հանդիպել է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Արտյոմ Խաչատրյանի և դեսպան Դըկոտինյիի հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական գործարար կապերի զարգացման հնարավորությունները:

Դեսպանը ծանոթացել է PAUL-ի տարածքում գործող արտադրամասին, որտեղ լավագույն ավանդույթների պահպանմամբ պատրաստվում է ֆրանսիական անուշաբույր հացի և հրուշակեղենի տեսականին։

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է ի դեմս  PAUL-ի  ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցելու փորձառնությունը և ընդգծել գործընկերության շրջանակն ընդլայնելու պատրաստակամությունը։ Արտյոմ Խաչատրյանը վերահաստատել է, որ Ֆրանսիայի հետ բիզնես և մշակութային կապերի կառուցումն ու ամրապնդումը «Գալաքսի» ընկերությունների խմբի կարևոր հանձնառություններից է, որն իրենք ստանձնել են սիրով և պատասխանատվությամբ։

Նորություններ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
VANNA ժամացույցների տիեզերական մինիմալիզմը՝ ներկայացված TI’ME սրահներում
24 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ