«Փոլ Հայաստանը»՝ Ֆրանսիայի ազգային օրվա միջոցառման աջակից

1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավմամբ ազդարարվեցին ու ֆրանսիական հեղափոխությամբ ամրագրվեցին Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն արժեքները, որոնք դիմացել են ժամանակի փորձությանն ու առ այսօր պահպանում են իրենց նշանակությունը:

Ու պատահական չէ, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որն իր ջանքերը ներդնում է հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման  ու ֆրանսիական մշակույթը Հայաստանում տարածելու գործում, աջակցում էր Ֆրանսիայի ազգային օրվա առիթով  կազմակերպված միջոցառմանը:

«Փոլ Հայաստանի» կրուասաններն մատուցվեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության այգում՝ Բաստիլի գրավման օրվա առիթով կազմակերպված ընդունելությանը:

«Գալաքսի» խմբի կազմում հանդես եկեղ «Փոլ Հայաստանը» մեկն էր երեք տասնյակից անցնող ընկերություններից, որոնք աջակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝  հյուրընկալությունը կազմակերպելու գործում: 

 Ֆրանսիայի ազգային տոնը միասին նշելու համար դեսպանությունը հրավիրել էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆրանսիական համայնքին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ինչպես նաև գործընկերներին, այդ թվում՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրներին և ղեկավար կազմերին:

Երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ այս տոնակատարությունը հերթական վկայությունն էր համատեղ հանձնառության՝ խթանելու մշակութային փոխանակումը և ամրապնդելու կապերը  Հայաստանի և Ֆրանսիայի միջև: «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է նվիրված մնալ նման նշանակալից կապերի ստեղծմանը` ի շահ երկու ազգերի:

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ