PAUL-ի միջազգային ֆրենչայզի թիմը հայ գործընկերներին պարգևատրել է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹՎԱՅԻՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ» մրցանակով

Այսօր կիսվում ենք մեր գործընկերների հաջողության հերթական պատմությամբ: PAUL-ի միջազգային ֆրենչայզի թիմը հայ գործընկերներին պարգևատրել է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹՎԱՅԻՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ» մրցանակով: PAUL-ն այս տարի մասնակցել է Միջազգային մարքեթինգային կոնֆերանսին։ Այն համագործակցության ու լավագույն փորձի փոխանակման խոշոր միջոցառում է PAUL ցանցի՝ տարբեր երկրների ներկայացուցիչների համար:

Կոնֆերանսը տեղի է ունեցել Ֆրանսիայի Լիլ քաղաքում, որտեղից և սկսվել է PAUL ցանցի պատմությունը. այստեղ է բացվել առաջին սրճարանը: Այդ հեռավոր 1889 թվականին էր, հենց այն տարում, երբ Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի բացման արարողությունը:

Նշենք, որ PAUL-ը ներկայացված է 62 երկրներում՝ 787 սրճարանով: Հայաստանը PAUL ընտանիքի անդամ է դարձել 2022 թվականին:

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ