Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ

Ապրիլի 16-ին Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի և «Գալաքսի» ընկերությունների խմբիգլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի, ինչպես նաև «Գալաքսի» նորարարության և ռազմավարական պլանավորման տնօրեն Էդգար Կարապետյանի միջև կայացել է աշխատանքային հանդիպում։

Քննարկվել են ՏՀՏ ոլորտում համագործակցության զարգացման, ռուսական սննդամթերքի մատակարարման, ինչպես նաև ներդրումային փոխգործակցության հետ կապված հարցեր։

Աննա Դոնչենկոն կարևորել է քննարկվող ոլորտներում ռուս գործընկերների հետ ընկերության երկկողմ համագործակցության հեռանկարները։

«Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ՏՀՏ ոլորտը մշտապես ցուցադրում է աճի բարձր տեմպեր, իսկ ներդրումային միջավայրը բնութագրվում է, մասնավորապես, դինամիկ ստարտափ էկոհամակարգով և որակյալ աշխատուժի առկայությամբ»,- ասաց Առևտրային ներկայացուցիչը։

Արամ Խաչատրյանն իր հերթին վերահաստել է ընկերության հետաքրքրվածությունը  նշված ոլորտներում ռազմավարական գործընկերության խորացման և համատեղ նախագծերի շրջանակներում համագործակցելու պատրաստակամության մասին։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային երկխոսությունը։ Աննա Դոչնենկոն «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմին հրավիրել է մասնակցելու Ռուս-հայկական գործարար ակումբի առաջիկա նիստին, ինչպես նաև 2024 թվականի մայիսի 21-24-ը Նիժնի Նովգորոդում կայանալիք «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» տարեկան համաժողովին:

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ