Արտյոմ Խաչատրյան. Հայաստանը գրավիչ է ներդրումների համար. հարցազրույց HOTCO-ին

«HOTCO» միջազգային հյուրանոցային ներդրումների կոնֆերանսը հարցազրույցի ձևաչափի շրջանակներում հյուրընկալել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին։

«Այժմ, առավել քան երբևէ, Հայաստանը լավ վայր է ներդրումներ կատարելու համար, և դրա պատճառը տարածաշրջանի վերջին զարգացումների արդյունքում ձևավորված հնարավորությունների բացն է»,- իր խոսքում ընդգծել է Արտյոմ Խաչատրյանը։

Նա խոսել է ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանի մրցունակության մասին և կիսվել  հյուրանոցային գործի և կոմերցիոն անշարժ գույքի զարգացման նախագծերի շուրջ բիզնես գաղափարներով։

Հարցազրույցում Արտյոմ Խաչատրյանը նշում է.

«Հայաստանը լավ վայր է դարձել զբոսաշրջային կարճ ուղղությունների համար. համեղ խոհանոց, գինի, ժամանց… Եվ այսօրինակ զարգացման առանցքային գործոններից որոշները վերաբերում են հետքովիդային զարգացումներին, երբ մարդիկ սկսեցին այցելել այնպիսի վայրեր, որտեղ չկան կարանտինային հատուկ սահմանափակումներ, մուտքի արտոնագրի խիստ պայմաններ: Եվ այսպես, ԱՊՀ երկրներից զբոսաշրջային մեծ հոսք է ձևավորվել։ Իհարկե, համավարակի առաջին ալիքից հետո ողջ աշխարհում հյուրընկալության ոլորտում դադար արձանագրվեց, բայց այժմ դիտարկում ենք վերականգնման հնարավորությունները և կարող ենք կանխատեսել աճ։ Երևանը լավ վայր է հանգստյան օրերին այցելելու համար, քանի որ առաջարկում է որակյալ ծառայություններ՝ համակցված պատմական նշանակության տեսարժան վայրերի հետ»:

Հարցազրույցում քննարկվում են նաև անկայուն ժամանակներում ռիսկերի մեղմման ռազմավարությունները՝ Արտյոմ Խաչատրյանի փորձին հղումներով՝ ինչպես նա սկսեց և որոշել մուտք գործել այս մրցունակ ոլորտ: Հավելենք, որ Արտյոմ Խաչատրյանը 2020թ. HOTCO-ի ժամանակ հանդես է եկել որպես պանելային քննարկման խոսնակ՝ ներկայացնելով Հայաստանը ոլորտի ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999 թվականին և իր գործունեության 20-ից ավել տարիների ընթացքում ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում: Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը: Արդեն մեկ տասնամյակ է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը ներգրավվել է հյուրանոցային և ռեստորանային ոլորտում, որտեղ, ի դեմս իր ապրանքանիշերի, ներկայացնում է շուկայի կանոնները փոփոխող և բարելավող նորամուծություններ։ «Գալաքսի» խմբի ոլորտային պորտֆոլիոն ներառում է երևանյան SantaFe սրճարանը և Pahest33 կոնցեպտուալ բար-ռեստորանը, ավարտական փուլում գտնվող Teryan 5 նախագիծը՝ զարգացված Marriott Internationa»-ի հետ, և միջազգային սրճարանների ցանց PAUL-ը Հայաստանում։

HOTCO-ն հյուրանոցային ներդրումային միջազգային համաժողով է, որը կենտրոնացած է Եվրոպայում հյուրանոցների զարգացման համար առանցքային վայրերի վրա՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան ու Կովկասը: Այն առաջատար հարթակ է գլոբալ միտումների ներկայացման ու տեղական շուկաների վրա դրանց ազդեցության մեկնաբանման համար: Հինգերորդ անգամ՝ 2022 թվականի մայիսի 30-31-ին, HOTCO-ն կմիավորի ներդրողներին, հյուրանոցային ընկերություններին և տարածաշրջանի շահառուներին: HOTCO 2022-ի խորագիրն է՝ «Վերականգնելով հյուրանոցների ներդրումային արժեքները և առաջ ընթանալով նոր զարգացումներով»:

Ամբողջական հարցազրույցը` այստեղ։

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ