200 հաջողած նախագիծ՝ 10 տարում. IUNetworks-ը նշում է տասնամյակը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական առաջատար IUNetworks ընկերությունը նշել է հիմնադրման 10 տարին: Ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է 10 հոգանոց թիմից, ներկայումս ունի 230-ից ավելի աշխատակից և իրականացրել է ավելի քան 200 հաջողած նախագիծ ինչպես ծրագրային ապահովման, այնպես էլ թվային ենթակառուցվածքների ներդրման ոլորտում։

«Մենք հպարտ ենք, որ մեր ծրագրային լուծումները կարող են մրցել համաշխարհային արտադրանքի հետ, և կոտրել այն կարծրատիպը, որ մեր երկրում կարող են գործել և զարգանալ միայն այն հայկական ընկերությունները, որոնք հիմնականում եկամուտ են ստանում օտարերկրյա կազմակերպություններից», – 10-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

IUNetworks-ի հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և IUNetworks ընկերության կողմից մշակվող «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի լուծումների շնորհիվ հայտատուն կամ տնտեսվարողը կարող են «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնել հայտերի հանձնման և թույլտվությունների ստացման բոլոր գործառույթները: Այս ծրագիրը IUNetworks ընկերությունն իրականացնում է նաև ռումինական, ռուսաստանյան և բելառուսական ընկերությունների հետ կոնսորցիումով։

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընկերության աշխատակիցները, այլև ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ։

IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ