Գործընկեր: «Գալաքսի» խմբի ընկերություններ
Նախագծի մեկնարկ: 2019 թ․
Նախագծի անվանումը: Հոգատարության արշավ. Հայաստանի միայնակ տարեցների համար
Նախագծի մասին
Հոգատարության արշավի շրջանակում մենք այցելել ենք ավելի քան 600 տարեցների՝ Երևանում ու մարզերում գտնվող 2 պետական և 5 մասնավոր խնամքի կենտրոններում։ Հոգատարության արշավը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Մենք խնդրում ենք մեր համայնքին, մեր գործընկերներին ու հետևորդներին կիսել իրենց սերը, ջերմությամբ և հոգատարությամբ շրջապատել յուրաքանչյուր ծանոթ ու անծանոթ տատիկի ու պապիկի, նվիրել ժամանակն ու ջերմությունը տարեցներին… ոչ միայն Ամանորին, այլև ողջ տարվա ընթացքում։
Կարդացեք ավելի նախագծի մասին այստեղ։