Գործընկեր`«Բարի Մամա»
Նախագծի մեկնարկ` Հունիս 2021 թ․
Նախագծի անվանումը` Բարությունը կփրկի աշխարհը
Նախագծի մասին
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը միավորում են ջանքերը` սահմանափակ կարողությամբ կամ խոցելի սոցիալական խմբերում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման ծրագրերը կյանքի կոչելու համար: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին, ու առաջին համատեղ` հոգատարության նախագիծն իրականացրեցին 50 շահառու երեխաների համար:
Կարդացեք ավելին նախագծի մասին այստեղ